Մեր բոլորիս ընտանիքներում գլխավոր թեման կինն է. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մենք բոլորս մեր տոնական սեղանների շուրջ բաժակ ենք բարձացնում, մեր թանկագին կանանց համար, որոնք ամենուր մեր հետ են: Երբ մենք բոլորս ծով մաղթանքներ ու ծաղիկներ ենք նվիրում մեր կանանց մեր մայրերին, աղջիկներին, հարսերին, մեր ընտանիքի հենասյուներին:

Մեզ թվում է, որ այդ բոլորը շատ քիչ է մեր կանանց ու աղջիկների համար`նրանց ցուցաբերած նրբանկատության, համբերության, ճկունության, անկեղծ սիրո և հավերժ կանացիության համար:
Մենք բոլորս պարտավոր ենք մեծարել մեր կանանց և աղջիկներին ու փառք տալ Աստծուն, որ մեզ տված բարոյական նորմերի հաստատուն համակարգում Դուք մեր կողքին եք: Հավատացեք, մեր սրբազան պարտքն է Ձեզ մեծարել ոչ թե այսօր կամ մեկ ամիս, այլ մեր ամբողջ կյանքում և գուցե դա էլ բավական չլինի:

Մենք անկեղծորեն սիրում, աղոթում ենք Ձեր համար,Դուք ստեղծված եք սիրո և բարիության համար: Այսօր մեր բոլորիս ընտանիքներում գլխավոր թեման կինն է: Բոլորս մտածում ենք ինչպես պատվենք ու գոհացնենք մեր կանանց: Վերացնել կանանց խնդիրները` և մայրության հետ կապված դժվարությունները:

Հարկավոր է այնպես անել, որ մեր կանայք և աղջիկները երբեք չմտածեն, որ մայրանալուց հետո ինչպես պահեն իրենց զավակին: Երբեք չմտածեն, որ երրորդ, չորրորդ երեխան ունենալ չեն կարող սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով: Մենք պարտավոր ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ կանանց դեմքից երբեք ժպիտը չվերանա, որ նրանք անկեղծ ժպիտով դիմավորեն աշխատանքից վերադարձող իրենց ամուսնուն, որդուն,հորը, որ նրանք արժանիորեն իրենց տեղը գրավեն մեր կողքին, մեր երկրում:

Մարտի 8-ի կապակցությամբ անկախ տարիքային սահմանափակումների Ձեզ բոլորիդ կրկին օվկիանոսային սեր ենք ցանկանում և բոլորիդ անկեղծորեն ասում ենք, որ մենք սիրում ենք Ձեզ և երբեք չենք թողնի, որ սիրո պակասը զգացվի Ձեր կյանքում: Թող ուրախությունը երբեք չլիքի Ձեզ: Կյանքը հավերժ չէ, միասին գնահատենք ամեն պահը:

Այսօր երբ մեր Հանրապետությունում դեռևս կան չլուծված հարցեր, մեր երկնքում կան փոքր, սև ամպեր, մենք Ձեր ներողամտությունն ենք հայցում Ձեր կյանքի մռայլ օրերի համար: Բայց հավատացած եղեք, շուտով, շատ շուտով մեր Հանրապետությունում, բոլորիդ ամենասպասված մաղթանքը կիրականանա,և մենք կապրենք բարեկեցիկ, խաղաղ, անվտանգ, հզոր երկրում, արդարացի հասարակության և սիրո պայմաններում: Սիրելի կանայք Ձեր շնորհիվ մենք բոլոր փորձություններից դուրս կգանք ավելի ամրացված և ուժեղ, անվտանգ ու հզոր, հավատացեք եկել է վերելքի, ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջանը, մեր կյանքում որտեղ ատելություն կա, Դուք սեր եք բերում, որտեղ վիրավորանք կա, Դուք ներում եք բերում, որտեղ վիշտ կա, Դուք ուրախություն եք բերում… Դուք միասնություն, ճշմարտություն ու հավատ եք բերում:

Սիրելի կանայք, Աստծո կամոք մենք արարվել ենք տղամարդ և կին ու մեր հարատև կապը ապահովելու ենք մեր պետության գործունեության բոլոր ուղություններում: Կյանքի բոլոր բնագավառներում բոլորիդ ցանկանում ենք առողջություն, հաջողություն, երջանկություն և անսահման սեր: Մենք սիրում ենք Ձեզ, և տա Աստված, որ մեր հայաստանցիներս յուրաքանչյուրի օջախում այս խոսքերն թևածեն ամբողջ օրը, բազմաթիվ անգամ: Մենք միշտ Ձեր օգնության կարիքը ունենք, առանց որի մենք առաջընթաց չենք ունենա:

Մեր միավորման անդամների անունից սրտանց շնորհավորում ենք մեր կանանց ու աղջիկների մեկամսյակի առթիվ, մաղթում նրանց անսահման սեր, երջանկություն և բարեկեցություն, մտքի պարզություն, որով կձևավորվի առողջ և ամուր ընտանիքներ: Եվ հույս ենք հայտնում, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կստեղծենք մի այնպիսի երկիր, որտեղ դուք կապրեք լիարժեք և երջանիկ կյանքով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ զգան և չմտածեն երբեք այն լքելու մասին: Որովհետև այստեղ մենք ոչ երկվոր ենք, ոչ էլ անցվոր: Հավատացեք, որ երբ դուք մեր կյանքում եք, աշխարհում մնացած չարությունն էլ բարություն է դառնում:

Թող Աստված մեզ տղամարդկանց այնքան հնարավորություն տա, որ մենք ամբողջ ամսվա ընթացքում մարտի 8-ից ապրիլի 7-ն, ինչու չէ նաև տարվա և ամբողջ կյանքում մեր սիրելի կանանց շատ արժանավորենք, սիրենք, գնահատենք: Պետք չի ասել, որ Դուք անհրաժեշտ եք մեզ, մեր կյանքում, Դուք հենց մեր կյանքն եք: Դուք ստեղծված եք սիրո ու բարիության համար, մեզ երջանկացնելու համար, աշխարհում կյանքը հավերժացնելու համար: Հնում, շատ հնում մեր եզդիները ասում էին, որ սիրող կինը միայն քաղցրություն է ավելացնում, այն խոսքում, որ ասում է տղամարդուն և հավաքում է դառնությունը տղամարդու բոլոր խոսքերից:
Կրկին անգամ շնորհավորում ենք Ձեզ, սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ: Բոլորիդ սիրով նվիրում ենք մեր եզդիների հոգևոր առաջնորդարանի Լալշա Նուրանի և Արագած լեռան սառնորակ աղբյուրների կողքին ծաղկած տարբեր գույնի ծաղիկներ, որոնք վերացնում են խավարը և հույս ու լույս են բերում:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս