Սիրենք միմյանց, որ Աստվածն էլ սիրի մեզ. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավականին այս բարդ ժամանակահատվածում մենք ունենք անելիքներ, որոնք կարող են արագ փոփոխել մեր կյանքը կախված իրականացվող նպատակներից: Գլխավորն այսօր առաջիկա ընտրություններում պետության, պետականության, առողջ, մտածողության և կուլտուրայի ուժը տեսնելն է: Մեր առջև եղած խնդիրները միասնական լուծելն է վստահությամբ և հավատով: Այնպիսի մթնոլորտ ստեղծելն է, որ բացթողումներով հանդերձ մենք ընտրական գործընթացն ավարտենք ոչ թե թուլացած ու միմյանց դեմ թշնամացած, սերունդների համար նոր բեռ ավելացնելով, այլ ավելի ուժեղացված աշխարհում Հայաստան պետության դերը մեծացնելով: Մեր համերաշխությամբ, միասնությամբ և <<աչքի լույսի պես>> պահենք ու պահպանենք մեր երկրի կայությունը, հզորությունը, անվտանգությունը, խաղաղությունը վտանգներով լի այս աշխարհում չէ որ <<Ժամանակն է բոլորս պարզ տեսնենք մեր երկրում տնտեսական և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը դրանք ինքնանպատակ չեն այլ լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու և արարելու նպատակով ստացված բարեփոխումներ են>> նշում է մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը: Տեր լինենք մեր բոլոր ձեռքբերումներին և լավին և բացսականին: Որով մենք կլինենք ուժեղ ու հզոր, իսկ այսօրվա աշխարհն օգնում և գնահատում է նրան ով ուժեղ է, ով ինքն է իրեն օգնում, ով մրցունակ է պատվախնդիր, ով հավարակշռված է ու կանխատեսելի:

Հավատացեք այսօր արագ զարգացող այս աշխարհում ճակատագիրը մեզ չիների մեր բացթողումները, մենք պետք է օգտվենք մեր այսօրվա հնարավորություններից ինչու չէ նաև ճակատագրի օրվա <<նվերներից>>: Լինենք սոցիալապես արդար և պատասխանատու վստահ որ մեր ձայնը լսելի կլինի: Ինչ խոսք հնարավոր է լինեն բացթողումներ նույնիսկ աննշան բայց սխալ ընտրություն: Բացարձակապես իդեալական, օրինակելի ընտրություններ այսօր դեռևս միամիտ չլինենք միգուցե մեզ չհաջողվի, բայց մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեր հասարակության ընտրությունը: Այն բարձր դասելով անձնական կամ խմբային շահերից, միայն այդպես ըստ արժավանույնը կգնահատվի մեր վարկը, մեր հայրենիքի առջև: Մենք Փառք Աստծո ընդունակ ենք սովորել թե սեփական, թե ուրիշների սխալներից և ուսանելի օրինակներից, մեր առջև խնդիր պետք է դնենք, սովորել մեր գիտակցությամբ, գաղափարներով և արժեքներով և ոչ թե բնազդով: ՀՀ Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելը կարևոր է, փառք Աստծո այդ խնդրահարույց հարցը լուծվեց և մեր հանրապետության ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայցուցիչը մեր ներկայացուցչական մարմնում, այն արդարացի է և առաջընթաց: Այն անհրաժեշոտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այն ևս մեկ անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Մի առիթով մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը ասել է <<Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ և կարևոր ռեսուրսը հանդիսանում է մարդը, հենց մարդը ով ուսումնասիրում և արարում է, երազում է և ստեղծագործում, պայքարում և դարձնում է այս աշխարհը ավելի լավը>>:

Ընտրություններից հետո քննարկումների, վերլուծությունների առարկան թող լիներ մեր միասնությունը, մեր համերաշխությունը, մեր կայուն, անվտանգ և բարեկեցիկ կյանքը, ողջամիտ ժամկետում մեր կյանքը լավացնելու ցանկությունը: Քաղաքական բոլոր ուժերն անկախ դիրքից և գաղափարախոսությունից անկեղծորեն պետք է նվիրվեն Հայաստանի քաղաքացիական ապագայի պայքարին: Բոլոր ուժերը իշխանամետ, ընդդիմադիր, քաղաքացիական շարժումները պետք է պարզ գիտակցեն և աշխուժորեն ձեռնամուխ լինեն մեր երկրի կայունությանը, հզորացմանը, անվտանգությանը ու բարեկեցությանը: Պարզ տեսնենք աշխարհում իրավիճակը, գլոբալ առումով անթույլատրելի քայլեր չանենք, որոնք մեր համար կարող են դառնալ վճռորոշ և ճակատագրական: Ամրապնդենք մեր երկրի տեղն ու դերը միջազգային ասպարեզում: Տեսնելով այսօրվա միջազգային շփումները արժե լուրջ մտածել, հավատացեք խառը, բավականին պատասխանատու ժամանակներ են: Վստահ եմ ՀՀ Աժ-ի առաջիկա ընտրությունները լինելու են անհամեմատ ավելի գաղափարական, իսկ հասարակական համաձայնությունը կկառուցվի գաղափարի շուրջ: Պայքարենք թե ով կարող է ավելի արդար, բարեկեցիկ, ապահով կյանք ապահովի մեր հայաստանցիներիս համար: Ովքեր հայտնում են, որ հայաստանցիներիս կյանքը կտրուկ կբարեփոխվի ու կլավանա մեղմ ասաց շտապում են: Ցանկություններս իրականություն դարձնելու համար մենք լուրջ և ամուր հիմքեր պետք է ստեղծենք և միասին ու միասնական լինենք: Մեր հույսի իրագործումը կապահովենք, մեր հայաստանցիների բոլոր ուժերի հետ, ովքեր կարող են բարելավել մեր կյանքը չէ որ մենք մեկ անգամ ենք ապրելու այս հողի վրա որտեղ ոչ մենք երկվոր ենք ոչ էլ անցվոր Հայաստան աշխարհի զավակներ մեր թթվածինն Ուժեղ Հայաստան աշխարհում է:

Պատճառները բազմաթիվ են, բայց հավատացած եմ, որ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններն անհամեմատ ավելի թեժ են լինելու: Մի խոսքով գալիք Աժ-ում իրենց տեղը պետք է գտնեն հիմնականում քաղաքականապես հասուն, և հավասարակշռված, ու չբարոյալքված մարդիկ: Այդ է մեր այսօրվա պահանջը, մեր երկրի լրջագույն իրավիճակը: Միմյանց մեջ թշնամի չտեսնենք տեսնենք մրցակցի: Հետևողականորեն վաստակենք մեր ժողովրդի հավատն ու վստահությունը, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելով հաղթենք միմյանց մեր գաղափարներով, անենք ճիշտն որպեսզի Աստված մի արասցե վաղը ուշ չլինի չպահանջված բեռ չդառնանք մեր սերունդների համար: Ոչ ոք մեզ չի ների ցանկացած բացսական երևույթների ազդեցությունը: <<Լինենք լավատես Հայաստանի և մեր ժողովրդի ապագայի հանդեպ>> ինչպես նշել է մեր երկրի նախագահը Ս.Սարգսյանը: Քայլ առ քայլ ամրապնդենք մեր երկրի կայությունը, անվտանգությունը, խաղաղությունը և բարեկեցությունը: Մենք, միայն մենք մեր միասնությամբ պետք է իրագործենք մեր երկրում քաղաքկան տնտեսական և սոցիալական բարեփոխումները, մեր և մեր սերունդների համար, որի իրագործման գրավականը, մեր միասնությունն է, մեր հավատը, մեր ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ ՀՀ-ում ստացած մեր դաստիարակությունը, մեր բարոյական նկարագիրը, հայրենիքի հանդեպ մեր պարտքը, մեզ երբեք չի շեղի մեր ճիշտ ուղուց, հավերժ և Ուժեղ Հայաստան ստեղծելու մեր բնականոն զարգացման ընթացքից, երբեք համաշխարհային զարգացումներից ետ չմնալով: Հանուն մեր ժողովրդի անձնական բարօրության և մեր անկախ հայրենիքի Հայաստանի Հանրապետության հզորացման:
Սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ:

<<Միդիա-Շանգալ>> Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս