ՀՀԿ-ական ո՞ր պատգամավորների ինտիմ տեսանյութերն է տարածել Տիգրան Առաքելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կալանավորված է: Տիգրան Առաքելյանն ԱԱԾ մեկուսարանում է: Տեղեկացնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:

Երեկվանից Armlur.am-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից փորձում է ճշտել` որ պատգամավորների մասին է խոսքը, և ինչ գիտեն իշխող կուսակցությունում կատարվածի մասին:

Մեր զրուցակիցը, սակայն, այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց: Նախ ասաց, որ տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը: Այսօր արդեն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում: Ապա նշեց. «Երբ իրավապահ մարմինները կանեն իրենց գործը, դրանից հետո մենք մեկնաբանությամբ հանդես կգանք»:

Ի դեպ, նշենք, որ Araratnews.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ական երկու պատգամավորներից մեկը ԱԺ ՀՀԿ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն է: Օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը ինտիմ բնույթի զրույց  է ունեցել ինչ-որ աղջկա հետ: Կայքի փոխանցմամբ, համացանցում հայտնված տեսանյութն արդեն հեռացված է, սակայն տեսազանգից արված լուսանկարը փաստում է, որ «հերոսը» ՀՀԿ-ական պատգամավորն է:




Լրահոս