Թուրքիան մասշտաբային օպերացիա է անցկացրել. հարյուրավոր քրդեր են ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական F-16 կործանիչները հուլիսի 31-ին ռմբակոծության ու հրթիռակոծության են ենթարկել Քուրդիստանի աշխատավոր կուսակցության դիրքերը, սպանվել է 260 զինյալ, վիրավորվել է 400 ահաբեկիչ. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ցամաքային ուժերի կողմից գրավվել է 35 բլինդաժ, 15 քարանձավ, 4 ստորգետնյա թաքստոց ու սպառազինության 2 պահեստ:

Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, վիրավորների թվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Ալախատին Դեմիրթաշի եղբայր Նուրեդին Դեմկիրթաշը:




Լրահոս