Երեկ` ժամը 19.04-ից 19.48-ը Շիրակի մարզի Գետք, Հացիկ, Հայկավան, Ղարիբջանյան, Մայիսյան, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում տեղակայված 12 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1324 կրակոց:
Ընդամենը 12 հակակարկտային կայանից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կատեգորիայի 1 ամպ, կատարվել է 1324 կրակոց:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: