«Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Մասկերանոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյին:

Այն բանից հետո, երբ Սամի Խեդիրան վնասվածքի պատճառով շարքից դուրս էր եկել 1-2 ամսով, թուրինցիները դիտարկեցին Մասկերանոյի տարբերակը` կիսապաշտպանության կենտրոնը հզորացնելու համար:

Tuttosport-ի տվյալներով` արգենտինացին ինքն է ցանկանում ավարտել կարիերան Ա Սերիայում:

31-ամյա ֆուտբոլիստի արժեքը կազմում է 10-15 մլն եվրո: Այս տրանսֆերի իրականացմանը կարող է խոչընդոտել «Բարսելոնա»-ի վրա դրված տրանսֆերային արգելքը, որի պատճառով վերջիններս կարող են հրաժարվել բաց թողնել ֆուտբոլիստին:




Լրահոս