ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընդունելություն, հայտնում են ՀՖՖ-ից:

ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակցության համար դիմորդները պետք է ներկայացնեն անձնագիր, մարզչական Ա արտոնագրի բնօրինակն ու մարզչի՝ ՀՖՖ մարզչական փաստաթղթերը.

– Մարզչի գործող աշխատանքային պայմանագիրը (դիմումը ներկայացնելու պահին մարզչական գործունեությամբ չզբաղվող մարզիչների դիմումները չեն ընդունվում):
– Տեղեկանք, որ մարզիչը Ա արտոնագիր ստանալու տարեթվից ի վեր և դասընթացին դիմելու պահին ունի առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ նշելով աշխատանքի վայրը (այն դեպքում, եթե աշխատել է այլ ակումբում), ու ղեկավարած թիմի անունը (օրինակ` «Փյունիկ 2»):
Դասընթացի մասնակիցների առավելագույն քանակը կազմելու է 12 ուսանող: Եթե դիմորդների քանակը գերազանցի թույլատրելիի սահմանը, կկատարվի դիմորդների հերթագրում հետևյալ սկզբունքներով` ըստ հերթականության.

– ՀՀ ազգային հավաքականներից որևէ մեկի մարզչական շտաբի անդամ:

– ՀՀ Բարձրագույն կամ Առաջին խմբերի ակումբների կողմից ներկայացրած թեկնածություն:

– Արտասահմանյան ֆուտբոլային ակումբի կամ ֆեդերացիայի կողմից ներկայացված թեկնածություն:

– Վիճակահանություն

Տեղեկացնում ենք, որ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 2,500,000 դրամ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է:




Լրահոս