Օգոստոսի 8-ին, ժամը 10.24-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում անօգնական վիճակում հայտնաբերել՝ 1939թ. ծնված Ռ. Է.-ն, վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են օգնություն: