Ահաբեկչություն Ստամբուլում. ականապատված մեքենա է պայթեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում ոստիկանական տեղամասի դիմաց ականապատված ավտոմեքենա է պայթեցվել, ինչի արդյունքում 10 մարդ զոհվել է, որոնցից 3-ը՝ ոստիկան: Այս մասին այսօր հայտնում է Milliyet թերթը:

Պայթյունը լուրջ վնաս է հասցրել ոստիկանական տեղամասի շենքին ու մոտակայքում գտնվող տներին և մեքենաներին:

Ստամբուլի ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ տուժածներից մեկն հանդիսանում է ոստիկանական տեղամասի պետի տեղակալը, 2-ը՝ ոստիկանության աշխատակիցներ, իսկ 7-ը՝ քաղաքացիական անձինք:




Լրահոս