Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշել է հզորացնել թիմի կազմը: Տեղեկություններ են շրջանառվում, որ ֆրանսիացի մասնագետն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին:
Նշվում է, որ Վենգերը Կավանիի վաղեմի երկրպագուն է և արդեն երկար ժամանակ փորձում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: