Նիկոլաս Օտամենդին վերջնագիր է ներկայացրել «Վալենսիա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին վերջնագիր է ներկայացրել իսպանական «Վալենսիայի» ղեկավարությանը՝ պահանջելով տրանսֆերի հանել իրեն։ Այդ մասին հայտնում  է «Inside Spanish Football»-ը։

Նա հրաժարվել է մարզվել վալենսիացիների հետ, քանի որ պնդում է անգլիական ակումբներից մեկը տեղափոխվելու մասին։ Արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Վալենսիան» կմրցի «Մոնակոյի» հետ։ Օտամենդին գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուին տեղյակ է պահել, որ մտադիր է բաց թողնել այդ հանդիպումները։




Լրահոս