
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր որոշում կայացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ օտարել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Հարցի զեկուցող Գ. Գևորգյանը նշեց, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունն այժմ չունի այնքան ռեսուրս և հնարավորություն, որպեսզի օգտագործի իր ռազմավարությունը և ելնելով անձնակազմի ու բաժանորդների շահերից, որոշվել է այն ամբողջությամբ օտարել: Նա նշեց, որ այս որոշումը համաձայնեցվել է Տրանսպորտի և կապի նախարարության հետ:
Հավելենք, որ հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն:
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, թե որն էր ընկերության սնանկացման պատճառը, և թե ինչից սկսվեց ամեն ինչ: