Պերիշիչը երկուշաբթի կտեղափոխվի «Ինտեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչի գործակալ Տոնչի Մարտիչը  պատմել է, որ իր հաճախորդը տեղափոխվելու է «Ինտեր»:

«Կարծում եմ, որ մենք երկուշաբթի ամեն ինչ կորոշենք և կփակենք բոլոր հարցերը «Վոլֆսբուրգ»-ի հետ: Կասկած չկա, որ նրանց կողմից հաստատող պատասխան կստացվի», – ասել է գործակալը:

Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 18 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ իտալական ակումբը ֆուտբոլիստին կվարձակալի 6 մլն-ով, իսկ հետո կգնի 10 մլն-ով:




Լրահոս