Հաղթանակ. Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակ է տարել «Հերտայի» նկատմամբ՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում բաց թողնելով առաջին գոլը:

Armsport.am-ի փոխանցմամբ` «Բորուսիայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղավարտին նրա փոխանցումից հետո Ադրիան Ռամոսը գրավել է դարպասը:

«Բորուսիա» – «Հերտա»՝ 3:1

Գոլերը՝ Հյումելս 27, Օբամեյանգ 51, Ռամոս 90+3 – Կալու 78

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակել է 9 միավոր եւ Մյունխենի «Բավարիայի» հետ կիսում է 1-2 հորիզոնականները: «Հերտան» 4 միավորով 9-րդն է:




Լրահոս