Սահմանադրական փոփոխությունների նախագծում առողջապահության ոլորտի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ, խնդիրներ բարձրաձայնել, քննարկել են: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց նախարար Արմեն Մուրադյանը:
«Այդ առումով մենք ասելիք ունենք: Առաջարկներ ու խնդիրներ ունենք կապված օրգանների կլոնավորման հետ, մարդու մարմնի հետ կապված խնդիրներ, առողջությունը` որպես սահմանադրական իրավունք է, թե օրենքով սահմանված իրավունք է և այլն: Այսինքն` բազմաթիվ առաջարկներ, խնդիրներ կան, մենք ակտիվ կերպով աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարի խոսքով` իրենք սահմանադրական փոփոխություններից մեծ ակնկալիքներ չունեն կոնկրետ առողջապահության ոլորտի հետ կապված:
«Եթե նոր փոփոխություններով մենք կարողանում ենք հաստատել, որ առողջությունը սահմանադրական իրավունք է, ապա սա ունի միջազգային նշանակություն: Այսինքն` ոչ թե օրենքով է սահմանված, այլ սահմանադրորեն կարողացել ենք ապահովել, որ յուրաքանչյուր ոք ունի առողջությունը պահպանելու և բուժօգնություն ստանալու իրավունք: Մեծ ակնկալիքներ չունենք, որ կիրառական մասով դուք կտեսնեք, բայց սկզբունքորեն եթե հայտարարենք, որ մեր երկրում ինչ-որ բան սահմանադրորեն է արգելված լինելու կամ պաշտպանված լինելու, լրջագույն նվաճում կլինի»,- ընդգծեց նախարար Մուրադյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան