Մոուրինյոն Պոգբային համոզել է իր ակումբ տեղափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Յուվենտուս»-ի կիսապաշտպան պոլ Պոգբայի հետ անձնական զրույցում նրան փորձել է համոզել միանալ իր թիմին, հայտնում է  Les Echos-ը:

Նշվում է, որ կողմերը բանակցությունների են գնացել և անգլիական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆրանսիացի ֆուտբոլիստի համար բարձր գին վճարել, սակայն իտալական ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստից չբաժանվելու որոշում է կայացրել:

Օրեր առաջ իտալական ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել էր, որ կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կարող է 100 մլն-ից ավելի լինել:

 




Լրահոս