Սերժ Սարգսյանին Կրեմլում սպասվում է ծանր եւ վտանգավոր զարգացումներ նախանշող խոսակցություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի եւ հետագա ծրագրերի շուրջ:

Սական հաշվի առնելով սահմանային գերլարված դրութունը, որի ֆոնին Հայաստանում անցկացվում են «Շանթ 2015» ռազմավարական զորավարժութունները, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմի «գեներալնի փորձ», դժվար չէ հասկանալ, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի խոսակցութան հիմնական թեման Ղարաբաղի հարցն է լինելու: Ինչպես հիշում ենք՝ անցած օգոստոսին, երբ սահմանին լարվածութունը հասել էր աննախադեպ աստիճանի, դարձալ Վլադիմիր Պուտինի միջնորդութամբ հնարավոր եղավ, մի սեղանի շուրջ նստեցնելով Ի. Ալիեւին եւ Ս. Սարգսանին, հասնել իրավիճակի լիցքաթափման:

Իհարկե, դա ունեցավ կարճաժամկետ արդունք, եւ արդեն նոյեմբերին իրավիճակը կրկին սրվեց` հայկական ուղղաթիռի խոցմամբ, եւ ապա` արդեն այս տարեսկզբից սահմանին լարվածութունը թեւակոխեց նոր, առավել սուր փուլ: Մինչ այդ՝ սեպտեմբերին, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդութամբ իրականացված հաջորդ հանդիպումը, ապա Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպումը այդպես էլ որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, բացի այն, որ հայտարարվեց երկու երկրների նախագահների` միմանց հանդիպելու պատրաստակամության մասին:

Հաջորդող շուրջ ինն ամիսների ընթացքում, սակայն, այդպես էլ չհստակեցվեց այդ հանդիպման ժամկետը, ընդամենն այս հունիսին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ միջնորդները վերահաստատեցին երկու երկրների նախագահների դրական տրամադրվածությունը:

Եվ հիմա, երբ իրավիճակը սահմանին դարձյալ չափազանց սրված է, երբ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը Բաքվից նոր է վերադարձել Մոսկվա` իր ղեկավարին զեկուցելու Ալիեւի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները, իսկ Հայաստանում էլ անցկացվում է պատերազմական իրավիճակում գործելու աննախադեպ ստուգողական զորավարժություն, Սերժ Սարգսանին դարձյալ կանչում են Մոսկվա: Եվ դատելով այն հանգամանքից, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ Ալիեւը նունպես չի կանչվել, Սերժ Սարգսյանին Կրեմլում սպասվում է ծանր եւ վտանգավոր զարգացումներ նախանշող խոսակցություն:




Լրահոս