Սերժ Սարգսյանը պարգևատրեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է Ծաղկաձորում, որտեղ տեղի է ունենում ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ մրցումերը:

Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` միջոցառմանը ներկա են նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն ասաց. «Ես սրտանց բոլորիդ շնորհավորում եմ լավագույն մարզական ընտանիք մրցույթում հաջողության հասնելու համար: Բոլորիս համար ակնհայտ է, որ մասնակցությունն ինքնին արդեն հաջողություն է: Բայց մրցույթը մնում է մրցույթ, պայքարը մնում է պայքար, ուստի արժե վայելել հաղթանակի բերկրանքը, եւ ես մեծ սիրով շնորհավում եմ բոլոր հաղթողներին: Ամեն անգամ դիմելով ձեզ՝ ասում եմ, որ դուք բացի ձեր ընտանեկան մթնոլորտն ավելի հետաքրքիր դարձնելուց, բացի ձեր երեխաներին հոգեպես եւ ֆիզիկապես առողջ դաստիարակելուց, դուք նաեւ մեծ գործ եք կատարում, ընդօրինակման ենթակա եք ուրիշների կողմից, որովհետեւ մեծամասամբ դուք երջանիկ մարդիկ եք, համերաշխ ընտանիքներ եք, որոհետեւ առանց համերաշխության եւ փոխօգնության, առանց ջերմ մթնոլորտի անհնար է մասնակցել այս մասսայական միջոցառմանը: Ուստի մեկ անգամ եւս կոչ եմ անում՝ դուք ոչ միայն զբաղվեք, այլեւ շատերին կոչ արեք, որ մասնակցեն այս միջոցառանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հաղթող ընտանիքներին մրցանակները հանձնեց ՀՀ նախագահը:




Լրահոս