Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագայի մասին և չի բացառել, որ մի օր կգլխավորի «Արսենալ»-ը:
«Մի օր ես լքելու եմ «Չելսի»-ն, սակայն կշարունակեմ ապրել Լոնդոնում: Այստեղ կլինեն մի քանի տարբերակներ. «Ֆուլհեմը», «Տոտենհեմը», «Վեսթ Հեմը», Անգլիայի հավաքականը և «Արսենալը»: Հնարավոր է, որ մի օր գլխավորեմ Անգլիայի ընտրանին կամ «Արսենալը»»,- նշել է Մոուրինյոն, մեջբերում է «Mirror»-ը: