«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է 2013թ.-ին իր պաշտոնը լքելու դրդապատճառների մասին: Նա նշեց, որ նման մտադրություն եղել էր նաև 2002-ին:
«Մի անգամ տեսա, թե ինչպես է կինս հեռուստացույց դիտում՝ անընդհատ նայելով առաստաղին: Զգում էի, որ նա կորցրել է իրեն: Երբ 2013 թվականին ասացի, որ հեռանում եմ ֆուտբոլից, նա չառարկեց: Կետին միշտ սպասել է ինձ. երբ տուն եմ եկել ուշ գիշերին՝ ժամը 2-ին կամ 3-ին, նա միևնույնն է՝ սպասել է ինձ»,- նշել է նա: