«Բարսելոնա»-ն սահմանել է Պրիմերայի ռեկորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն սահմանել է Իսպանիայի առաջնության ռեկորդ` իսպանական Պրիմերայի չորրորդ տուրում հաղթելով «Լևանտե»-ին:

Այսպիսով, կատալոնացիները դարձան Պրիմերայի պատմության առաջին թիմը, որը 4 առաջնություններում ամընդմեջ հաղթում է մեկնարկային 4 տուրերում:

Նշենք, որ չորրորդ տուրից հետո «Բարսելոնա»-ն հաղթել է բոլոր խաղերում և  ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:




Լրահոս