Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պենտա-տրիկի հեղինակ է դարձել «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում: Լեհաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ աչքի ընկնելով 51-րդ, 52-րդ, 55-րդ, 57-րդ և 60-րդ րոպեներին:
STATS Football-ը հայտնում է, որ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել՝ դուրս գալով փոխարինման: Ֆուտբոլիստը նաև Բունդեսլիգայի ամենաարագ պենտա-տրիկի հեղինակն է: