Հանդամասում արկ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահան գյուղում` «Վարդանի քար» կոչվող հանդամասում, արկ է ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԿՍ» տիպի հրանոթի կրակված արկ` ժանգոտված, կիսով չափ հողի մեջ խրված վիճակում:
Կատարվում է հետաքննություն:

 




Լրահոս