Իջևան-Ենոքավան ավտոճանապարհին արկ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.04-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից գտնվող նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է չպայթած արկ, այս մասին հաղորդում է ՏԿԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է D-30 հրանոթի (122 մմ տրամաչափ) չպայթած արկ՝ վնասված պայթուցիչով:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը անվտանգության ժապավենով:

Իջևանի ՀՓՋ-ից 2 հրշեջ-փրկարար ոստիկանների և զինծառայողների հետ տեղում իրականացրել են հերթապահություն:




Լրահոս