ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզումև Արագած-Ծաղկահովիտ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Մարալիկ-Լանջիկ, Լոռու մարզի Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:




Լրահոս