Սեվանում փլուզվել է դպրոցի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 4-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 154 հասցեում գտնվող Սեւանի երաժշտական դպրոցի տանիքը փլուզվել է (մոտ 40 քմ): ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են,  որ պարզվել է, որ ձյան ծանրության հետեւանքով փլուզվել է տանիքային ծածկից 40 քմ մակերեսով հատված, տեղաշարժվել՝ ճակատային մասի գլխավոր մուտքի պատը 10-20 սմ. առկա է փլուզման վտանգ: Վտանգավոր տարածքը ժապավենով սահմանազատվել է, մուտքը՝ փոխվել:




Լրահոս