Հրաժարականներ Մշակույթի նախարարությունում. աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարի մամուլի քարտուղարը. 168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am կայքը գրում է, որ ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները հեռանում են նախարարությունից: Հետաքրքրական է, որ վերջին օրերին նախարարության հետ այլևս համագործակցել չցանկացող աշխատակիցները գերատեսչությունից հեռանում են իրենց իսկ դիմումի համաձայն:

Այսպիսով, օրեր առաջ նախարարությունը լքեց մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ, լրագրող Սոնա Խաչատրյանը: Վերջինիս հրաժարականի պատճառը, ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների, պայմանավորված է նշված բաժնի պետի՝ Ալլա Սերոբյանի հետ պարբերաբար ունեցած անհաղթահարելի կոնֆլիկտներով: Սոնա Խաչատրյանի դիմումին հաջորդեց արդեն այսօր ժամեր անց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մամուլի խոսնակ Նաիրա Փայտյանի ներկայացրած հրաժարականը:

Ըստ մեր ունեցած աղբյուրների՝ նախարար Պողոսյանի և մամուլի քարտուղար Նաիրա Փայտյանի հարաբերությունները վերջին ամսվա ընթացքում, մեղմ ասած, աշխատանքային համարել չէր կարելի: Նախարարն ու խոսնակն աշխատանքային հանդիպումներ գրեթե չէին ունենում, նրանց շփումը տեղի էր ունենում միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Մեր աղբյուրները վկայում են, որ մամուլի խոսնակ Նաիրա Փայտյանը վերջին օրերին ինֆորմացիոն բլոկադայի էր ենթարկվել սեփական նախարարության կողմից՝ նա գրեթե երբեք ներկա չէր լինում միջոցառումներին, որտեղ ի պաշտոե պետք է լիներ, չէր մասնակցում ներնախարարական քննարկումներին:

Մշակույթի նախարարության վերջին օրերի կադրային նմանօրինակ փոփոխությունները գուցե հրապարակայն անդրադարձի առիթ չտային, եթե Նաիրա Փայտյանի հրաժարականը չլիներ վերջին մեկ տարվա ընթացքում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի երկրորդ մամուլի քարտուղարի սեփական դիմումի համաձայն հեռացումն աշխատանքից:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս