Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մասնակցելով Լոնդոնի «Չելսի»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հաղթական խաղին, դարձավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը:
AS-ը հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի 34-ամյա դարպասապահի 152-րդ խաղն էր Չեմպիոնների լիգայում: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսին, որը մասնակցել է 151 խաղի և այս մրցաշրջանից առաջ տեղափոխվել էր քաթարյան «Ալ Սադ»:
Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի 149 խաղերն անցկացրել էր Մադրիդի «Ռեալ»-ում և միայն այս մրցաշարի 2 հանդիպումներում է պաշտպանում «Պորտու»-ի գույները: