«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլքոթը ճանաչվել է լոնդոնյան թիմի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Անգլիացի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է երկրպագուների 22 տոկոսը: Երկրորդ տեղում է կիսապաշտպան Մատիե Ֆլամինին, ում օգտին է քվեարկել 18 տոկոսը:
Եռյակը եզրափակել է կիսապաշտպան Մեսութ Օզիլը. երկրպագուները գերմանացուն տվել են ձայների 11 տոկոսը: