Եթե 2։2 հաշիվը պահպանվեր գոնե հինգ րոպե, մենք կհաղթեինք. Արսեն Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար է համակերպվել այնպիսի պարտության հետ, որի պատճառը պաշտպանությունում կենտրոնացվածության բացակայությունն է: Այս մասին նշել է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում հունական «Օլիմպիակոս»-ից  կրած պարտությունը։

«Մրցակիցը չորս հարված է կատարել մեր դարպասին, երեք գնդակ է խփել։ Բեկումնային էր, երբ մենք հավասարեցրինք հաշիվը և անմիջապես գնդակ բաց թողեցինք։ Եթե 2։2 հաշիվը պահպանվեր գոնե հինգ րոպե, մենք կհաղթեինք»,- նշել է Վենգերը:




Լրահոս