
Մարտի 4-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1995 թ. ծնված Մհեր Բ.-ն: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տան լոգարանում թունավորվել է շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է հետաքննություն: