Ջոն Ջոնսին հաջողվեց խուսափել բանտարկությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է UFC-ի կիսածանր քաշային կարգում նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի դատական լսումները:

Փաստացիորեն, Ջոնսը խուսափել է որևէ պատժից. մարզիկը դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման ու 78 դասընթաց պետք է անցկացնի բարդ պատանիների հետ ու մասնակցի բարեգործական միջոցառումներին:

Ոչ մի տուգանք, տեղաշարժման ու զենք կրելու  սահմանափակում նախկին չեմպիոնի հանդեպ չի կիրառվել, որոնք սովորաբար դրվում են այն անձանց վրա, ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվում: Դատարանում նախկին չեմպիոնն ընդունել է իր մեղքն ու խնդրել է իրեն ուղղվելու հնարավորություն ընձեռել:




Լրահոս