«Բորուսիայի» հետ խաղից առաջ ավելի հանգիստ եմ քնում. Գվարդիոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ տնային հանդիպման մասին, որը կկայանա հոկտեմբերի 4-ին «Ալյանց Արենայում»։

«Բորուսիայի» հետ խաղից առաջ ավելի հանգիստ եմ քնում։ Իսկ ահա «Դինամոյի» պես թիմերի դեմ խաղում քեզնից միշտ հաղթանակ են ակնկալում, իսկ դա վտանգավոր է։ Ինչ վերաբերում է դորտմունդցիների հետ դիմակայությանը, ապա սա եզրափակիչ չէ։ Խոսքը երեք միավորի մասին է, եւ հույս ունեմ՝ արժանի խաղ կցուցադրենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։




Լրահոս