Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող ընդունել բոլոր ներգաղթյալներին, հայտնում է Reuters գործակալությունը:
Ներգաղթյալների նման հոսքը, Մերկելի խոսքով` «փորձարկում է Եվրոպայի ամրությունը»: Իր շաբաթական վիդեոուղերձում կանցլերը նշել է, որ Եվրոպան պետք է նպաստի այդ գլոբալ ճգնաժամի լուծմանը:
«Եվրոպայի համար, նախևառաջ, դա նշանակում է, որ մենք միասին պետք է պաշտպանենք մեր ներքին սահմանները, որպեսզի միգրացիոն գործընթացները գործարկվեն համապատասխան ձևով»,-հավելել է Գերմանիայի կանցլերը:
Նշենք, որ Եվրոպայում բարդ իրավիճակ է ձևավորվել՝ փախստակնների հոսքի պատճառով, որոնց մեծամասնությունն իրենց վերջնական հանգրվանը հենց Գերմանիան է համարում: