Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանի կազմ վերադարձնել Ֆինլանդիան և Լեհաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼԴՊՌ» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ռուսաստանի կազմ վերադարձնել այն տարածքները, որոնք Ռուսաստանին էին պատկանում Ռուսական կայսրության օրոք, փոխանցում է «КрымИнформ»-ը:

Այս մասին նա հայտարարել է «Արտեկ»-ում միջազգային երիտասարդական մեդիաֆորումի ժամանակ:

Քաղաքական գործիչը նշել է, որ ռուս ժողովուրդը պառակտվել է և միլիոնավոր ռուսներ ստիպված են եղել ապրել այլ երկրներում, որտեղ նրանց ստիպել են օտար լեզվով խոսել:

Ավելի վաղ «ԼԴՊՌ» առաջնորդը առաջարկել է ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը տեղափոխել Ղրիմ:




Լրահոս