Մեր պետությունը շատ ավելի կոշտ պետք է պատասխանի և՛ Ժիրինովսկուն, և՛ ռուսական պետությանը. Արա Պապյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին օրերս հարցազրույցի ընթացքում հերթական անգամ հակահայկական մի շարք հայտարարություններով էր հանդես եկել: Նա պատասխանելով Հայաստանում ծավալված վերջին զարգացումների շուրջ հարցին՝ ասել էր. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը»: ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չհամարձակվեց ՌԴ իր գործընկերներից հաշիվ պահանջել:

«Ժողովուրդ»-ը քաղաքագետ Արա Պապյանից հետաքրքրվեց, թե նման դեպքերում պետության արտաքին քաղաքականության պատասխանատուների որ վարքագիծն է ճիշտ:

«Նման հայտարարությունները` նման բառապաշարով, անընդունելի են, այն էլ քաղաքական միջավայրում, առավել եւս ստրատեգիական դաշնակիցի նկատմամբ: Եթե միտքն այն է, որ հայերը ուրիշ ելք չունեն, մեզ հետ պետք է լինեն, այդ միտքն էլ կարելի էր դիվանագիտորեն արտահայտել, խոսել, իսկ դա որոշակի արհամարհանքի ցուցանիշ է: Կարծում եմ, որ մեր պետությունը շատ ավելի կոշտ պետք է պատասխանի ե՛ւ Ժիրինովսկուն, ե՛ւ ռուսական պետությանը: Պատկերացնենք նման ոճով հայաստանցի մի պատգամավոր խոսեր Ռուսաստանի կամ այլ երկրի հասցեին, ինչպիսի ռեակցիա կլիներ: Ա՛յ, մենք այդ հավասար արժեքության սկզբունքը պետք է պահպանենք»,- պատասխանեց Պապյանը:

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս