Ժիրինովսկին մասնակցել է «Սառցե դույլին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին իր վրա սառցե ջուր է լցրել: Շաբաթ օրը նա միացել է Ice Bucket Challenge ֆլեշմոբին՝ էստաֆետը ստանալով պետդումայի պատգամավոր Միխաիլ Դեգտյարյովից:

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների աջակցությանն ուղղված ակցիային ներգրավվել է ողջ աշխարհը: «Սառցե դույլի» են արդեն միացել են Չուլպան Համատովան, Դինա Կորզունը, Միխաիլ Բոյարսկին, Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոն և այլ քաղաքական գործիչներ: Մասնակիցները պետք է իրենց վրա սառցե ջուր լցնեն և էստաֆետը մեկ ուրիշի փոխանցեն, ով կմիանա մասսայական «ջրոցուն» և գումար կփոխանցեն կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությամբ տառապողներին օգնելու նպատակով:

Արդեն հաջողվել է հավաքել 95 մլն դոլլար, հայտնում է Россия 24-ը:




Լրահոս