Սերժ Սարգսյանը զրուցել է Թուրքմենստանի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ մարտի 13-ին, զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ եւ պատասխանատու աշխատանքում:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:




Լրահոս