Կառավարությունը հաստատել է ՀՀ ազգային նշանի նմուշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին, հաստատել է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի կիրառման կարգը, ազգային նշանի նմուշը: Դրանք կկիրառվեն ժամանակավորապես՝ մինչեւ ՀՀ օրենսդրության ամբողջական եւ լիակատար համապատասխանեցումը Եվրամիության օրենսդրությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց փաստաթուղթը քննարկել նաեւ մասնավոր հատվածի հետ, սահմանել որոշման կիրառման ողջամիտ ժամկետ, որպեսզի ազգային նշանի ներմուծումն անակնկալի չբերի շահառուներին:
Ազգային նշանը բաղկացած է 3 տառերից՝ ՀՏԿ, եւ վերցված է օվալաձեւ շրջանակի մեջ: “ՀՏԿ” նշանակում է՝ “Հայաստանի տեխնիկական կանոնակարգ”:
Եվրամիության դիրեկտիվներն ամբողջությամբ իրականացնելու դեպքում մեր արտադրողներն իրավունքն կստանան կիրառելու Եվրամիությունում ընդունված CE մակնշումը:
 
news .am




Լրահոս