ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի անդամներին եւ քննարկել 2014թ. օգոստոսին Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում եզդիների ցեղասպանության հարցը:

Ինչպես ArmLur.am-ին փոխանցում են «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորումից, կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը խնդրել է դեսպանին, որ արեւմտյան պետություններն ու միջազգային կազմակերպությունները հետևողականություն և պատասխանատվություն ցուցաբերեն «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու, կանանց և երեխաներին ժամ առաջ ստրկությունից ազատագրելու հարցում:




Լրահոս