Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրենի մրցույթում հաղթել են 3-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր կայացել է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը  նշեց, որ 11 թեկնածուներից մրցույթին չի մասնակցել 4-ը. “Նրանցից մեկը` Վահան Դավթյանը, ինքնաբացարկ է հայտարարել, մեկ թեկնածու` Վարդան Մամիկոնյանը, չի ներկայացել մրցույթին, Ալբերտ Դումիկյանը չի մասնակցել, քանի որ ՀՀ քաղաքացի չէր, իսկ Արայիկ Կարապետյանին չի թույլատրվել մասնակցել, որովհետեւ համապատասխան ստաժ չուներ”:
Նա ասաց, որ արդյունքում 70 տոկոսանոց շեմը հաղթահարել են 3 թեկնածու` Վարանցով Բարսեղյանը` 78,5 տոկոս, Հրաչյա Հովակիմյանը` 98 տոկոս, Գառնիկ Շաբոյանը` 70,8 տոկոս. “Համաձայն կանոնակարգի` բնապահպանության նախարարը եռօրյա ժամկետում կնշանակի “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տնօրենին”:
Հիշեցնենք, որ “Խոսրովի անտառ” պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: 
HayNews .am




Լրահոս