Ալեքսիս Սանչեսը կդառնա «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ը նոր պայմանագիր է առաջարկում թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: «Daily Mail»-ը հայտնում է, որ պայմանագիրը ստորագրելու դեպքում չիլիացին կդառնա անգլիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ներկա դրությամբ Սանչեսը վաստակում է շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ. նրանից շատ վաստակում է միայն Մեսութ Օզիլը՝ 140 հազար ֆունտ ստեռլինգ:

Պարբերականը հաղորդում է, որ պայմանագիր է առաջարկվելու նաև Մեսութ Օզիլին:




Լրահոս