Ինչպես է կատարվել 7 տարի թաղված մնացած 4 ամսեկան երեխայի արտաշիրիմումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ Աշտարակ քաղաքի գետնափորում այսօր հայտնաբերվել էր 4-ամսական երեխայի դի:

Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։ 38-ամյա կինը բերման է ենթարկվել։ Քննչական կոմիտեն ներկայացրել է արտաշիրման տեսանյութը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս