ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆՔ ԿԱՆՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարի Կաննի կինոփառատոնին Հայաստանը կներկայանա Վիգեն Չալդրանյանի «Լռության ձայնը» ֆիլմով եւ «Փարաջանով՝ գեղեցիկի սիրահարը» միջազգային նախագծով: Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի փոխանցմամբ՝ Ազգային կինոկենտրոնը մտադիր է պայմանագիր կնքել CNC-ի հետ համատեղ ֆիլմի արտադրության նպատակով: Պարոն Գեւորգյանի համոզմամբ՝ դա ամբողջությամբ կփոխի մեր ֆիլմերի կարգավիճակը, ինչը թույլ կտա մեզ դուրս գալ ավելի բարձր մակարդակի վրա՝ հնարավորություն ընձեռելով օգտվել նաեւ որոշակի արտոնություններից:   




Լրահոս