Հունգարիան փակել է Խորվաթիայի հետ սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիան փակել է Խորվաթիայի հետ սահմանը՝ երկրի տարածքում ներգաղթյալների հոսքը կանխելու համար, փոխանցում է rosbalt.ru-ն:

«Հունգարախորվաթական «կանաչ սահմանը» փակ է, սակայն դուք օրինական կարող եք հատել սահմանը և ապաստան փնտրել»,-ասվում է երկրի նախարարների կաբինետի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ նման միջոցները ընդունվել են Հունգարիայի քաղաքացիներին և Եվրոպայի երկրները պաշտպանելու համար:

Ընդ որում, Խորվաթիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ներգաղթյալներին ուղղել Սլովենիայի հետ սահման այն բանից հետո, երբ Բուդապեշտը հայտարարեց հունգարախորվաթական սահմանը փակելու մտադրության մասին:




Լրահոս