ՀԵՌԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկարատեւ հիվանդությունից հետո երեկ 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Մայիսի 24-ին նա  կդառնար 78 տարեկան: 
Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936թ. Արծվաշեն գյուղում: Սովորել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության եւ գրականության ֆակուլտետում: 1960-ից թղթակցել է «Ավանգարդ», «Գարուն» պարբերականներին: 1958-ից Հայաստանի գրողների, 1971-ից` Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր: 1990-95թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն էր: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով:
1958-2002թթ. Արամայիս Սահակյանը տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար: Արամայիս Սահակյանն ավելի քան տասը տարի Հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը: 




Լրահոս