Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի 1033 զորամաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի 1033 զորամաս: Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցող բարձրաստիճան սպաներն ու ՈԶ հրամանատարության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի 100-ամյա հիշատակը հավերժացնող խաչքարին և զոհված զինծառայողների հուշապատին: Ողջունելով անձնակազմին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նրանց պրոֆեսիոնալ պատրաստականության  և անմնացորդ ծառայության կարևորությունը: Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շարահրապարակում հետևեցին ոստիկանության զորքերի ծառայողների մասնագիտական վարժանքներին ու պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին: Այնուհետև զորամասի ճաշարանում տրվեց տոնական ճաշկերույթ՝ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ:




Լրահոս