
Այսօր Ադրբեջանի Համարմեշ գյուղում ընձառյուծը պատառոտել է Ադրբեջանի 18-ամյա քաղաքացի Խուրշուն Ադիգյոզալովային,- գրում է Vesti .az-ը: Տեղի բնակիչների խոսքերով` գազանը կերել է աղջկա ձեռքերը, ազդրը, ինչպես նաև աջ ականջը: Դեպքի վայր են ժամանել ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները: Կատարվում է քննություն: