ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Երբ ես նախարար էի աշխատում (նկատի ունի բնապահպանության նախարար աշխատելու շրջանը-Կ. Վ.), ասել եմ՝ ֆաքսին սուրճ հյուրասիրե՛ք ընդունարանում: Հիմա մի հարց եմ ուզում տալ ձեզ: Եթե նախարարը մեկին հարգում ու սիրում ա, սուրճը ընդունարանո՞ւմ ա հյուրասիրում»:
Մուրադ Մուրադյան «Հայնյուզ»
Սովորաբար ֆաքսին ընդհանրապես սուրճ չեն հյուրասիրում ո՛չ ընդունարանում, ո՛չ էլ նախարարի աշխատասենյակում մի պարզ պատճառով. դա ընդամենը ֆաքս է, եւ հարգելն ու սիրելը կամ չհարգելն ու չսիրելն էլ ավելորդ են, միեւնույն է, անպատասխան կմնա: Ելնելով վերը նշվածից՝ կարելի է արձանագրել մի ուրախալի փաստ. ինչ լավ է, որ Մ. Մուրադյանն այլեւս նախարար չէ, եւ հուսով ենք՝ ապագայում էլ երբեք նման պաշտոն չի զբաղեցնելու, չնայած, ինչպես ասում են, կասեին, մեր երկրում ամեն ինչ հնարավոր է. վերջիվերջո, սա Հայաստանն է: Բայց դե տեսնո՞ւմ եք, որ Հայաստանում լավ բաներ էլ են լինում:




Լրահոս