Լիանայի` էկրաններին չերեւալու պատճառը նաեւ գիրանալու հետ է կապված (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիանան պատրաստվում է իր երկրպագուներին նոր անակնկալ մատուցել դուետի տեսքով, իսկ թե ում հետ նա կկատարի զուգերգը, դեռեւս գաղտնի է պահում` հավելելով, որ նոր երգի հիման վրա կնկարահանվի նաեւ տեսահոլովակ:

141-420x280

Լիանան  «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բացի դուետը` ինքն ունի եւս երկու նոր երգ, որոնց հեղինակն Անուշ Ալեքսանյանն է. դրանք ավելի ուրախ, ռիթմիկ գործեր են: Մայրության բերկրանքն արդեն զգացած երգչուհու նոր երգերից մեկն էլ նվիրված է երեխաներին, այն կոչվում է «Հրաշք զավակներ»: Մեր այն հարցին, թե երբ երկրպագուները սպասեն Լիանայի մենահամերգին, վերջինս պատասխանեց, որ ինքը նախկինում Երեւանում ունեցել է փոքրամասշտաբ համերգներ, սակայն մեծ մենահամերգով հանդես գալն իր համար դեռեւս մնում է նպատակ. «Հույսս ինձ վրա եմ դնում, ուշ լինի, նուշ լինի: Համերգի ֆինանսավորման հարցով դեռ չեմ էլ դիմել որեւէ մեկին, խնդրել չեմ սիրում, սիրում եմ ինքնուրույն լուծել խնդիրներս, ուստի այդ առումով դադարի մեջ եմ»,-նշեց Լիանան` հույս հայտնելով, որ մենահամերգով հանդես կգա գոնե առաջիկա երկու-երեք տարում: Զավակի ծնունդից հետո երգչուհին դեռ չի մեկնել արտերկիր` համերգային շրջագայությունների. «Արդեն ունեմ առաջարկ Ֆրանսիայից, Փարիզում ելույթի հրավեր եմ ստացել: Թե երբ կմեկնեմ, դեռեւս հստակ ասել չեմ կարող»,-նշեց Լիանան:

liana3

Ի դեպ, տարածված որոշ խոսակցությունների համաձայն՝ Լիանան վերջին շրջանում էկրաններին չի երեւում, քանի որ առաջնեկի ծնունդից հետո գիրացել է եւ նպատակ ունի հանրության լայն շրջանակներին երեւալ նախկին կազմվածքը վերականգնելուց հետո. «Կա նման բան… Մինչեւ բալիկիս ծնունդը 25 կգ-ով նիհարել էի, բայց հետո էլի գիրացա, իհարկե, ոչ շատ, ամեն դեպքում աշխատում եմ վերահսկել իրավիճակը»:

Մեր այն հարցին, թե արդյոք էկրաններին չերեւալը նաեւ ընտանիքին նվիրվելու հանգամանքով է պայմանավորված, երգչուհին պատասխանեց. «Դա էլ կա, կարծում եմ` եթե ժողովուրդը սիրում է քեզ, կսպասի: Տեսահոլովակը տեսահոլովակի եւտեւից թողարկելը հակառակ ռեակցիա է ունենում, վանում է հանդիսատեսին: Իհարկե, «կարոտել տալու» գործընթացը սովորականից երկար տեւեց, բայց վերադարձ անպայման կլինի»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս